Զավեշտալի պատահար Ծառուկյանի և Սամի Նասերի հանդիպման ժամանակ

Սամի Նասերին և նրա եղբայրը՝ սցենարիստ-դերասան Բիբի Նասերին փետրվարի 24-ին հանդիպեցին լրագրողների հետ: Այս անգամ էլ դերասանը ներկաներին ողջունեց հայերեն՝ անմիջական մթնոլորտ ստեղծելով:

Հենց ամենասկզբում Նասերին պատմեց իր մանկական հուշերից, Շառլ Ազնավուրի հետ ծանոթության մասին: Անկեղծ ժպիտով հիշեց, որ ինքը Շառլ Ազնավուրին բացահայտել է հոր շնորհիվ. հայրը սիրում էր լսել շանսոնյեի երգերը՝ առաջարկելով նաև մանուկ Սամի և Բիբի Նասերներին:

«Երբ հանգստի էինք գնում, ավտոմեքենայում միշտ Ազնավուրի երգերն էին հնչում: Նրա հետ կապված շատ հուշեր ունեմ: Առաջին անգամ հանդիպեցի Ազնավուրին, երբ միասին պետք է ֆիլմ նկարահանեինք: Նա ինձ համար կուռք էր, ինչպես Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն

: Ցավոք, ֆիլմը չնկարահանվեց, սակայն ընկերս՝ Ժան Ռաշիդը ամուսնացավ Ազնավուրի դստեր հետ: Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,- նշեց նա: Նասերիի ամենասիրելի երգերից մեկը «La Mamma»-ն է, որը գրեթե միշտ երգում է կարաոկեում, երգում է այլ կերպ՝ մտքում հիշելով իր մայրիկին:

Եվ չնայած որ հանդիպումը կարաոկեում չէր, այլ Օլիմպավանում, դերասանը չհրաժարվեց երգել լրագրողների համար՝ կատակելով, թե երբ բառերը առջևդ չեն, դժվար է երգել: Իսկ հետո հուզմունքով հիշեց Ազնավուրի հետ վերջին հանդիպումը, երբ համերգից հետո ընթրելու գնացին ռեստորանում, որտեղից դուրս եկան առավոտյան:

«Տաքuի» ֆիլմից հյուրերը չեն ճանաչnւմ դռան մոտ կանգնած Գшգիկ Ծառnւկյանին ու անտարբեր անցնում են նրա կողքով:

«Տաքuի» ֆիլմից հյուրերը չեն ճանաչnւմ դռան մոտ կանգնած Գшգիկ Ծառnւկյանին ու անտարբեր անցնում են նրա կողքով:

Posted by Asekose on Monday, February 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ