ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են.

Սիրելի հայրենակիցներ,

Այսուհետ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից:

Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ):

Հայտնում ենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 22-24-ը մենք զբաղված կլինենք հիմնարկի տեղափոխության հետ կապված կազմակերչական աշխատանքներով, բայց մեր ներկայացուցիչը մշտապես կգտնվի նախկին՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում՝ դիմումներն ընդունելու և հարցերին պատասխանելու համար:
Ներողություն ենք խնդրում պատճառվող անհարմարությունների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ