Ալեն Սիմոնյանի որոշմամբ իր կողմից տնօրինվող ԱԺ միջոցներով մեկ տուն կկառուցվի «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ իր կողմից տնօրինվող ԱԺ միջոցներով մեկ տուն կկառուցվի «100 տուն Արցախում» նախագծի շրջանակում:

Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից իրականացվող «100 տուն Արցախում» նախագծի նպատակը պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելն է: Բնակարանները կառուցվում են Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող՝ Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ