Մեր ձեռքի տակ հայտնվել է բացառիկ լուսանկար, որտեղ պատկերված է ԲՀԿ գրասենյակը։ Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, բայց մի փոքր ուշադրություն սևեռելուց հետո ԲՀԿ գրասենյակի ներսում կարելի է նկատել պատերազմին նահատակված մեր զինվորների նկարները։
Շատերի մոտ բնականաբար տրամաբանական հարց է ծագում, թե ինչ գործ ունեն ԲՀԿ գրասենյակում Արցախյան պատերազմին զոհվածների լուսանկարները։ Ըստ MediaNews-ին հասած լուրերի, ԲՀԿ-ում քայլեր են ձեռնարկվում ՀՀ անկախության տոնի առթիվ կայանալիք միջոցառման դեմ, բայց որ ամենանողկալին է՝ ԲՀԿ-ն իր քաղաքական «մունդռիկությունների» համար որոշել է օգտագործել մեր նահատակների լուսանկարները։ Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն ակցիայինխի մասնակցի իր դեմքով, կօգտագործի զոհվածների ծնողներին կամ այլ քաղաքացիների, բայց այն, որ ԲՀԿ-ում այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, արդեն իսկ փաստ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառումը նվիրված է լինելու բացառապես ՀՀ անկախության օրվան և մեր զոհված նահատակների հիշատակին։ Իսկ այս ընթացքում միջոցառման դեմ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների ծնողներից մի քանիսն արդեն հասցրել են ծանոթանալ կայանալիք միջոցառման օրակարգին ու տվել են իրենց հավանությունը։