Դեպքի վայրը հիշեցնում էր մարտաֆիլմի. կրակոցներ Երևանում, կան վիրավորներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 2 քաղաքացի, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 1:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Բագրատունյաց փողոցի ավտոլվացման կետերից մեկում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել է բեյսբոլի մական, արնանման հետքեր և արյունոտ բաճկոն:

Իսկ Արցախի փողոցում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Toyota մակնիշի 50 ZZ 004 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Ականատեսների խոսքերով՝ վիրավորներից մեկը Ազգային ժողովի պատգամավորներից մեկի եղբորորդին է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ