Փոխգնդապետի է մեղադրանք առաջադրվել

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Հենրիկ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա հանդիսանում է ՀՀ ՊՆ 51556 զորամասի 1-ին հրթիռային դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ:

Նա ՀՀ կառավարության 27.09.2020թ.-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ժամը 10:30-ի սահմաններում, զորամասի ավտոհավաքակայանի տարածքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շաբաթական դասացուցակները ժամանակին չկազմելու պատճառով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն դիվիզիոնի կառավարման մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Հմայակի Մովսիսյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին:

Նա նաեւ բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ