Երբ Ռութի տղան` Նոլանը 2 տարեկան դարձավ, քթի հետ կապված խնդիրներ սկսվեցին: Նա մշտապես գանգատվում էր խցանումից: Վիճակը վատանում էր գիշերը, մինչև մի անգամ Նոլանը սկսեց խեղդվել:
Բժիշկները տղային սկզբում վարակից էին բուժում: Բայց անարդյունք: 2015 թ. Նոլանի նշագեղձերը հեռացրին:
Տղայի ադենոիդ հյուսվածքն ուսումնասիրելով՝ բժիշկներն իմացան, որ նա տառապում է ռաբդոմիոսարկոմայով՝ փափուկ հյուսվածքների քաղցկեղով:
Շտապ պետք էր քիմիաթերապիա սկսել: 2017 թ. փետրվարին պարզ դարձավ, որ տղան չի կարողանա հաղթահարել հիվանդությունը: Ռութը մոտեցավ որդուն և ասաց, որ նրան այլևս պետք չէ պայքարել:
Տղան դա թեթևությամբ ընդունեց և ասաց, որ այդ ամբողջ ընթացքում հանուն մոր էր պայքարում: Որդուն գրկելով՝ Ռութն ասաց, որ նա շուտով երկինք է գնալու և դրանից պետք չէ վախենալ:
Ռութն ուզում էր որդուն տուն տանել, բայց նա որոշեց հիվանդանոցում մնալ: Հաջորդ 36 ժամերին կինը որդուց չէր հեռանում: Հետո նա տղային խնդրեց մի քիչ սպասել, որ լոգանք ընդունի:
Լոգարանից վերադառնալով՝ Ռութն իմացավ, որ որդին կոմայի մեջ է ընկել:
Մայրը պառկեց որդու կողքին, նա այդ պահին բառացիորեն մի քանի վայրկյանով արթնացավ:
Մահից առաջ տղան հասցրեց ասել. «Ես սիրում եմ քեզ, մայրիկ»: