Բանավեճ ԱԺ–ում. Հիստերիկացած Շարմազանովը լքեց դահլիճը

Ազգային ժողովն այսօր չհաստատեց Ամենայն հայոց կաթողիկոսի պետական պահպանությունն ավելացնելու մասին օրինագիծը, որի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավորներն էին: Օրինագիծը բուռն բանավեճի առարկա դարձավ խորհրդարանում, ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն նախկինում մտահոգ չէր վեհափառի անվտանգության հարցով:

“Որովհետև ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չեն վխտում և Առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ էս վեց ամսվա ընթացքում մենք տեսանք և վեհարանի գրավման փորձեր, և վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և աղանդավորության քարոզ, և գոմիկության քարոզ: Այդ դրա համար էսօր մենք բերել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը”,- ասաց Շարմազանովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ