«Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու, բայց կան ռիսկեր». ՀՀ վարչապետ

Մեր հայեցակարգային պրոբլեմը ո՞րն է։
Որ մենք այս ամբիոնից, օրինակ, ասում ենք՝ Սանասար, իսկ բանակցությունների ընթացքում բանակցում ենք «Բաղդասարի» շուրջ։ Սա է պրոբլեմը։ Մեր խնդիրն այն է, որ մենք ստեղծել ենք միայն մեզ համար հասկանալի բառապաշար, խորհրդարանում պատասխանելով Սյունիքի ճանապարհահատվածների, Կովսականի, Սանասարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Ասում եք՝ ստեղծել ենք մե՛զ համար ընդունելի բառապաշար։ Բա հո Էյվազլի չէինք ասելու», — Փաշինյանի ելույթին արձագանքեց Գրիգորյանը: Վերջինը ևս մեկ հարց ուղղեց՝ Ադրբեջանի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին։
«Ոչ մի գրավոր փաստաթուղթ մինչև այսօր չեք ներկայացրել։ Ասում եք՝ այդ ճանապարհների վերահսկողությունը բանավոր է հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն, բանավոր փոխըմբռնմամբ է եղել։ Ֆիզիկական անվտանգության խնդիր ունենք այդ գուղերում և այդ ճանապարհը հատող մարդկանց համար», — ընգծեց Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ինքը բանավոր պայմանավորվածության մասին ոչինչ չի ասել, իսկ Սյունիքի գյուղերը շրջափակված չեն։

«Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր։ Այո, կան ռիսկեր, և Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները», — նշեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ