«Հիմա ճի՞շտ ենք արել, թե՞ ոչ. պարոն Մանուկյան, մի քիչ էլ ձեր հայտարարությունների հակասությունների մասին խոսեք…». Վարչապետ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ձայնագրություն միացրեց և նշեց, որ, իր խոսքով, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում կա հակասություն, քանի որ Նիկոլ Փաշինյանը ձայնագրության մեջ ասում է, թե իրենք գիտեին, որ պատերազմ լինելու է, միայն չգիտեին տեղն ու ժամը, իսկ այսօր հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 25-ը իրեն պատերազմի սկսման հնարավորության մասին չեն զեկուցել:

Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան, ասաց. «Էս դահլիճում մարդ կա՞, որ չի լսել Ադրբեջանի հայտարարությունները պատերազմ սկսելու մասին: Պարոն Մանուկյան, ամեն անգամ բերել և ի ցույց դնել էս ամբիոնից հանրահայտ տեղեկություններ՝ ինչ-որ նոր բան ապացուցելու համար, չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է»:

«Խնդրում եմ, եկեք մի քիչ էլ ձեր հայտարարությունների հակասությունների մասին խոսեք: Դուք ասում եք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չէիք կանգնեցրել՝ իմանալով, որ պատերազմը կանգնեցնելու ձևը ձեր նշած տարածքներից հրաժարումն է: Հիմա ճի՞շտ ենք արել, ո՞րն ենք ճիշտ արել, ո՞րը՝ սխալ»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •