Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Սյունիքում հայկական գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան, թե արդյոք Հայաստանն ունի երաշխիք, որ Ադրբեջանը Սյունիքում չի փակի Գորիս-Կապան ճանապարհը՝ մարդկանց թողնելով շրջափակման մեջ:

«Այո, կան ռիսկեր: Եվ Հայաստանի կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- հայտարարեց Փաշինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ