«Ցավոք, կա հիվանդացության աճ. Պետությունը լրացուցիչ 550 մլն է հատկացրել…». Անահիտ Ավանեսյանը՝ Արեգնազ Մանուկյանին

«Անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու շրջանակներում մենք որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունենք: Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Պատճառն այն է, որ տարվա սկզբին մենք ունենք որոշակի բյուջե և այդ բյուջեի շրջանակներում պայմանագրեր ենք կնքում բժշկական կազմակերպությունների հետ, որոնք բաղդատելով կարևոր, անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը՝ իրականացնում են ընդհանուր բուժօգնություն»,- այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին պատասխանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ ցավոք, կա դիմելիության, հիվանդացության աճ. «Պետությունը լրացուցիչ 550 մլն է հատկացրել: 33 տոկոս բյուջետային աճը ցույց է տալիս, թե որքան առաջնահերթ է առողջապահությունը կառավարության համար: Անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող որևէ քաղաքացի մեր տեսադաշտից դուրս չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ