«Դվին» հյուրանոցի ապակեպատ երկհարկանի վերնամասը կապամոնտաժվի կամ մեծ տուգանք կսահմանվի

Երևանի ավագանու այսօրվա նիստին մասնակցում էր նաև մեկ ամիս առաջ զինված հարձակման ենթարկված «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անոտնյանը: Նա նիստի սկզբում անդրադարձավ իր դեմ կատարված մահափորձին։

Արման Անտոնյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ — Բազմիցս բարձրաձայնել եմ նաև այս ամբիոնից, որ Երևանի քաղաքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը:

Անտոնյանի խոսքով՝ կամ պետք է աչք փակեր այդ ամենի նկատմամբ, կամ էլ միջոցներ ձեռնարկեր ամենը շտկելու, ինչը, ըստ նրա, արվեց մահափորձից առաջ՝ հուլիսի 29-ի ավագանու արտահերթ նիստին՝ նախագծի տեսքով:

Արման Անտոնյան — Եվ զավեշտալին այն է, որ հենց այդ նիստից երկու օր հետո իմ նկատմամբ մահափորձով՝ ինքնին այդ գործողությամբ հիմնավորվեց, ապացուցվեց և հաստատվեց իմ կողմից բարձրաձայնված խնդիրները:

Ավագանու անդամի կարծիքով՝ Դատախազությունը շատ գործ ունի անելու նաև Երևանի քաղաքապետարանի ներսում: Ըստ նրա՝ ցավալին այն է, որ խնդիրների համահեղինակները դեռ շարունակում են աշխատել քաղաքապետարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ