Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը

Հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Համայնքի կենտրոնական փողոցի բարեկարգումն իրականացվում է կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք 70 % — 30 % հարաբերակցությամբ:
Համայնքը Երևան քաղաքին կապող փողոցը գտնվում է անմխիթար վիճակում, անձրևների պատճառով դառնում է անանցանելի: Ծրագրի արժեքը շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ է:
Կառավարության աջակցությամբ համայնքում արդիականացվում է նաև լուսավորության համակարգը: Նորաբացում լուսավորությունն այսուհետ կլինի էներգախնայող LED լուսատուներով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ