Աբեղային, խնդրում եմ, ասեք՝ թող կոնկրետ ներկայացնի փաստերը, դասագիրքը, նշի էջը․ ԿԳՄՍՆ խոսնակը՝ Հայր Ասողիկ աբեղայի «սեռակրթության ահազանգի» մասին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ահազանգել է, թե 4-րդ դասարանի երեխաները  հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն։

«Հարկ է ծնողական խմբերով մասնակցել այս «առարկայի» դասերին և ունկնդրել, թե ինչ են հրամցնում ձեր՝ մեր զավակներին», — գրել է հոգեւորականը եւ հավելել, թե պետք է տեր կանգնել երեխաների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը:

Աբեղայի այս գրառումը տեղ է գտել մի շարք լրատվամիջոցներում։

Civic.am
-ը գրառման իսկությունը ճշտելու նպատակով կապվեց ԿԳՄՍ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, որը չցանկացավ մեկնաբանել հոգեւորականի գրառումը եւ նշեց, որ գրառման հեղինակը պետք փաստեր ներկայացնի, որ նման առարկա դասավանդվելու է։

«Ես խնդրում եմ կոնկրետ նշեք փաստերը, դասագիրքը, թե որ դասարանի եւ առարկայի մասին է խոսքը։ Ես գրառումը չեմ մեկնաբանում։ Աբեղային, խնդրում եմ, ասեք՝ թող կոնկրետ ներկայացնի փաստերը, դասագիրքը, նշի էջը», — ասաց ԿԳՄՍՆ խոսնակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ