Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։
ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների,որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր։ Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ։
Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում։
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ-200կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։