225 ստորագրություն. տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեջքին արված դաջվածքներով

Oddity Central-ը ներկայացրել է Ֆլորիդայում ապրող բլոգեր և սոցցանցերում հայտնի Ֆանկի Մատասին, որը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեջքին դաժված ստորագրությունների քանակով:

Տղամարդը, որի իրական անունն է Խուան Մատաս, ինքն էլ աշխատել է որպես դաջվածքներ անող վարպետ, որից հետո դարձել է սոցցանցերում հայտնի բլոգեր: Դրանից հետո էլ սկսել է մտածել յուրօրինակ նախագիծ իրականացնելու մասին՝ իր իսկ մարմինն օգտագործելով որպես կտավ:

Արդյունքում նա ընտրել է ստորագրությունների տարբերակը. նրա ընկերները պետք է ստորագրություններ թողնեին մեջքին: Սակայն նա չի բավարարվել միայն ընկերների ստորագրություններով, նրանց հաջորդել են տան անդամները, որոնց ստորագրությունները դարձյալ մասնագետ ընկերներն են պատկերել:

Այնուհետև Մատասը սկսել է «հետապնդել» հայտնիներին՝ խնդրելով նրանց ստորագրել իր մեջքին, որպեսզի հետագայում կարաղանա հավերժացնել ինքնագրերը թանաքով:

Ներկա պահին նրա մեջքին 225 դաջվածք կա պատկերված, որոնց թվում են Ուիլ Սմիթի, Ջերարադ Բաթլերի, Էլայջա Վուդի, Քրիստոֆեր Լլոյդի և այլոց ինքնագրերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ