Սպանություն ատրակցիոնի համար տոմսի հերթում

Սպանություն ատրակցիոնի համար տոմսի հերթում

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում դեռահասը մահացել է ատրակցիոնի տոմսերի համար հերթում առաջացած վիճաբանության ժամանակ: Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ ատրակցիոնի տոմսերի համար հերթում դեռահասների միջև վեճ է բռնկվել, որն ավարտվել է կրակոցներով: Բռնության հետևանքով մի երիտասարդ մահացել է ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց, երկրորդի վիճակը գնահատվում է ծանր:

Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ