«Չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը…». «Հայաստան» դաշինքը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, նա 2 անգամ չի ընտրվել

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: «Հայաստան» դաշինքը կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Նշենք, որ նա 2 անգամ չի ընտրվել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ կա որոշակի բախում իրավունքների առումով:

«Ձեր իրավունքն է առաջադրել, մեր իրավունքն է ընտրել կամ չընտրել: Արդեն 2 անգամ ձեր թեկնածությունը մերժել ենք, այսօր էլ ենք քվեարկելու: Արդյո՞ք ձեր վրա բարոյական պարտավորություն չեք զգում, որպեսզի ինքնաբացարկ տաք և հնարավորություն տաք՝ առաջադրել այլ թեկնածուի»,-ասաց նա:

Արթուր Ղազինյանն ասաց, որ հարգում են իրենց չքվեարկելու իրավունքը:

«Խմբակցության որոշումն է իմ թեկնածությունն առաջադրել: Երբ հարց բարձրացվի, որ թեկնածուն պետք է փոխվի, ես դա կընդունեմ որպես իրողություն: Չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը, խրամատը, դիրքը, անունն ինչ ուզում եք դրեք»,-նշեց Արթուր Ղազինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ