Կատվի այս փոքրիկ ձագին գտան Թայլանդում, փողոցում ընկած: Տեղացիները սկզբում կարծեցին, որ նա սովորական կատու է, բայց բնակիչներից մեկը կասկած հայտնեց, որ դա հազվագյուտ վայրի կատվի տեսակ է:
Դիմեցին Wildlife Friends Foundation Thailand մասնագետներին և անասնաբույժները հաստատեցին, որ դա անհետացման եզրին գտնվող ձկնորս-կատվի ձագ է:
Պարզվեց, որ մայր կատուն ձագերին ունեցել է անտառի քաղաքամերձ հատվածում և երբ տեղափոխվել է այլ վայր, այս մի ձագին մոռացել է:
Ձագուկին անվանել են Սիմբա և տեղավորել ինկուբատորի մեջ: Մասնագետները վստահ են, որ նա բոլոր շանսերն ունի առողջանալու: