Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում կայացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Այս մասին հայտնում է ՓՊ-ն։

Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան: Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի՝ 12.09.2021 թ. որոշմամբ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ