Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրել է 10 քաղաքական ուժ

Ավարտվեց Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների գործընթացը: Ընտրություններին կպայքարի 10 քաղաքական ուժ, որից 3-ը դաշինքներ են.

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, ներկայացրել է ավագանու 42 հոգանոց ցուցակ, ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը,

«Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինք, 20 թեկնածու, ցուցակը գլխավորում է Վարդան Սրտաշյանը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, 41 թեկնածու, Վարդևան Հակոբյան

« Կոմունիստական կուսակցությունը», 20 թեկնածու, Կոնստանտին Ղավազյան

«Արժանապատիվ ուղի» կուսակցություն, 22 թեկնածու, Հովհաննես Մարգարյան

«Հայրաքաղաք» դաշինքը, 28 թեկնածու, Լևոն Բարսեղյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 40 թեկնածու, Հովհաննես Հարությունյան

Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 33 թեկնածու, Արտյոմ Ղուկասյան

«Թասիբով» դաշինք, 22 թեկնածու, Կարապետ Պողոսյան

«Ապրելու երկիր» կուսակցություն, 22 թեկնածու, Կարեն Մալխասյան:

Թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը «Արմնենպրես»-ին տեղեկացրեց, որ քաղաքական ուժերը հիմնականում փաստաթղթերը նորմալ են ներկայացրել: «Որոշների մոտ առկա էին որոշակի տեխնիկական թերություններ՝ տառասխալի խնդիր, կամ անձնագրային բաժնից տեղեկանքները վերցրել էին մի փաստաթղթով, իսկ հանձնաժողովին ներկայացվել էր անձը հաստատող մյուս փաստաթղթով: Եղավ նաև կնիքի բացակայության հետ կապված խնդիր, խնդիրները բոլոր հարթվել են»,- նշեց պատասխանատուն:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ