L-410-ի ծանր վայրէջքի ժամանակ մեկ մարդ է մահացել

Իրկուտսկի մարզում L-410-ի ծանր վայրէջքի ժամանակ մեկ մարդ է մահացել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հիշեցնենք, որ L-410 ինքնաթիռը ծանր վայրէջք էր կատարել ՌԴ Իրկուտսկի շրջանում։ Ինքնաթիռում 14 մարդ է, այդ թվում՝ անձնակազմի երկու անդամ։

Հաղորդվում է, որ օդանավը վնասվել է վայրէջքի ժամանակ: Մի քանի հոգու հաջողվել է դուրս գալ սրահից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է ծանր վայրէջքի մասին տեղեկատվությունը:

«Միջադեպի մասին տեղեկությունները հաստատված են, մանրամասները ճշտվում են, փրկարարները դեպքի վայրում են»,-նշում են նախարարությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ