Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը պաշտոնական այցով Թուրքիայում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Այցի շրջանակներում նախատեսված է ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Դրանց ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», – նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես փոխանցում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, սա Վելիևի առաջին արտասահմանյան այցն է Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ