Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները սեպտեմբերի 12 -ից 20 -ը առաջին անգամ կանցկացվեն Բաքվում, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Երեք եղբայր – 2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը», – ասել է նախարարությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ ջոկատայինները շարունակում են զորավարժությունները նաև Լաչինում: Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ