«Արտաշատ» ԲԿ-ում հոսպիտալացված տղամարդը ասել է, որ ծեծի է ենթարկվել 3 ոստիկանների կողմից

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստո, գրում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 22:30-ին, նշված բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «աջ արմնկային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ, գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ փողոցում ծեծի է ենթարկվել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 65-ամյա Արայիկ Մնացականյանն է:

Վերջինս հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմանում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի վերջնաասում ծեծի է ենթարկվել 3 հոգու կողմից, որոնք, ըստ իր տեղեկությունների, ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանության ծառայողներ են, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքերը, ինչպես նաև՝ արդյոք հավաստի են Ա. Մնացականյանի հայտնած տեղեկությունները՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ