Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 444 քաղաքացի


Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 հազար 654 նոր դեպք, որոնցից 2704-ը հոսպիտալացվել է:

Ընդհանուր առմամբ երկրում գրանցված 5 մլն 275 հազար 567 դեպքից 4 մլն 538 հազար 419-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 7347 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ