Մոսկվա-Երևան չվերթով 31-ամյա հետախուզվող է տեղափոխվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 31-ամյա Տիգրան Ա.-ն:

Տղամարդն, ըստ ՀՀ ոստիկանության, 2018 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Տիգրան Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ