Փոթորկի պատճառով շուրջ 60 հազար սպառողներ մնացել են առանց լույսի

Կանադայի Նյուֆաունդլենդ կղզու արևելյան ափին «Լարի» փոթորկի պատճառով մոտ 60 հազար սպառողներ մնացել են առանց էներգամատակարարման: Այս մասին շաբաթ հայտնել է CBC հեռուստաալիքը։

Կանադայի Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը քամու արագությունը տեղ-տեղ հասել է 50,5 մ/վ-ի: Շաբաթ առավոտյան այն նվազել է մինչև 17-22 մ/վ: Տապալվել են հարյուրավոր ծառեր, ճանապարհային նշաններ: Որոշ տների տանիքներ են պոկվել։ Հեղեղումների պատճառով ավտոմոբիլային ճանապարհների մի մասը ներկայումս փակ է երթևեկության համար։

Տուժածների մասին չի հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ