Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «ջորին» ու 07-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը՝ 16:30-ի սահմաններում Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Վ. Նազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ