Խողովակներ գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10.55-ին, ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի նախկին անտառտնտեսության տարածքից խողովակ են տեղափոխում:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանության Գավառի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 82 և 64 տարեկան երկու տղամարդիկ «KAVZ» բեռնատարով գաղտնի հափշտակել են ՀՀ պետական գույքի կառավարման հաշվեկշռում գտնվող կաթսայատան ջեռուցման համար նախատեսված երկաթյա ծխատար խողովակները:

Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին, իսկ բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ