Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի պաշտոնում իրեն փոխարինած գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ