Կանխվել է 36-ամյա տղամարդու ինքնասպանությունը, որը փորձում էր կամրջից ցած նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում սեպտեմբերի 9-ին ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող կամրջից ցանկանում է իրեն ցած նետել։

Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նա վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր ու ոստիկանների հետ մեկնել ոստիկանության Աշտարակ բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Մ. Ա-ն է, ով պահանջել է, որպեսզի ոստիկանները լուծեն իր նախկին կնոջ խնամքին գտնվող իր անչափահաս երեխայի հետ կապը և տեսակցությունը ապահովելու հարցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ