Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում։ Նա մանկապարտեզ հաճախել է Երևանում, սակայն նրա ընտանիքը 1992 թվականին տեղափոխվել է Գերմանիա, երբ նա եղել է 5 տարեկան։
Գերմանիայում Մուկուչյանը հաճախել է դպրոց, իսկ 1998-2006 թվականներին Համբուրգ քաղաքի Սանկտ Անսգար գիմնազիայում սովորել է անգլերեն և նկարչություն։
2009 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ Մուկուչյանը ունի մեկ քույր՝ Մարիաննան, ով ոճաբան է։
Համացանցում հայտնվել է Իվետա Մուկուչյանի ու Ավետ Բարսեղյանի «սիրառատ» լուսանկարը․