Ռուս խաղաղապահները ջրի պահպանման տարաներ են առաքել Հայաստանից Արցախ

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են առաքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ: Դրանք դպրոցների և մանկապարտեզների խմելու ջրի պահպանման տարաներ են, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման ընդհատումների պատճառով, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության՝ 2 շաբաթվա ընթացքում խաղաղապահ կոնտինգենտի հումանիտար կենտրոնի զինծառայողներն իրականացրել են ավելի քան 30 թռիչք և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակիչների:

Իսկ նախօրեին խաղաղապահների օժանդակությամբ Մարտունու շրջանում սահմանազատման գծի մոտ ջրի ջրհոր է բացվել, որը խմելու ջրով կապահովի ավելի քան 2 հազար մարդու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ