«Թուրքիան գնում է դեպի ֆաշիստական բռնապետություն». Ջանին Վիսլեր

Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերի կարծիքով՝ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին տված հարցազրույցի ժամանակ Վիսլերը խոսել է սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Անկարայի հետ հարաբերությունների մասին: Նա նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, որոնք երկիրը ցանկանում են տանել դեպի ֆաշիստական բռնապետություն։

«Անշուշտ, Թուրքիայում դեռ խորհրդարան կա, սակայն բոլորս գիտենք, թե ինչքան պատգամավոր է ձերբակալվում, քաղաքապետ է պաշտոնանկ արվում և բանտարկվում։ Մի խոսքով՝ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով, կամ էլ առկա է դրա սպառնալիքը»,- ընդգծել է գերմանացի քաղաքական գործիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ