Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ասել են՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունեն․ ով ունի, թող հստակ ասի

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ․

-Պարո՛ն Եղոյան, վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին կարգավորել հարաբերությունները։ Գաղտնիք չէ՝ արցախյան ճակատում տարածքային, ռազմական ուժի կորուստները թուլացրել են ՀՀ-ի դիրքերը։

Եվ մտահոգություն է հնչում՝ ինչքանով ենք պատրաստ իրավահավասար հարաբերություններ կառուցել, այսինքն՝ Հայաստանին պարտադրվող պրոցեսներ չլինեն, օրինակ՝ Էրդողանը տարածքային ամբողջականության մասին է խոսում։ Դրա տակ ի՞նչ եք հասկանում։

-Դա կարելի է երկակի հասկանալ։ Մի կողմից կարելի է հասկանալ, որ ինքը նկատի ունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ կարելի է հասկանալ, որ մենք և միջազգային հանրությունը կարող ենք նկատի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հաճախ մենք անկախության համար պայքարող ժողովրդի լեզվով ենք խոսում՝ լրիվ մոռանալով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը մեր պետությանն էլ է վերաբերում։ Այնպես չի, որ մենք պետություն չունենք, նոր պիտի ստեղծենք և պաշտպանենք դա։ Երբ ասում են՝ տարածքային ամբողջականություն, դա վերաբերում է բոլորին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ