Վարչապետի ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը:

Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է 7-րդ գումարման ազգային ժողովում։

Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թ․, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։

Այն ըստ էության երկխոսության հարթակ էր քաղաքացու հետ։ Ավելի ուշ՝ 2015 թ․ մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ և «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ունենալավ սահմանադրական մեծամասնություն։ ԱԺ-ում ունի համանուն «Իմ քայլը» 88հոգանոց խմբակցություն, որի ղեկավարն է Լիլիթ Մակունցը, քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը:

ԱԺ նախագահն է ՔՊԿ անդամ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։

Ղեկավարում է նաեւ խորհրդարանական 8 մշտական հանձնաժողովներ։ Իշխող ուժ է, որի վարչության նախագահն է ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ն է, փոխվարչապետ` Տիգրան Ավինյանը։ ՔՊԿ անդամներ են նաեւ նախարարներ եւ մարզպետներ, նրանց տեղակալներ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, February 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ