«Մենակ անկեղծ,եթե պատերազմը հաղթեինք, դեմ էիք լինելու՞ անկախության 30 ամյակը նշելուն…»․ Գնել Սարգսյան

Վերջին օրերին սոցցանցերում քննարկումների թեմա է դարձել սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը: Ոմանք գտնում են, որ պատերազմի ծանր պարտությունից հետո պետք չէ նշել Անկախության 30-ամյակը, բայց կան մարդիկ, ովքեր գտնում են, որ հակառակը ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը պետք է անպայման լինի, նամանավանդ, ինչպես ՀՀ կառավարության նիստին նշեց վարչապետ Փաշինյանը միջոցառումը նվիրված է լինելու զոհված նահատակների հիշատակին:

Այս թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև դերասան, հաղորդավար Գնել Սարգսյանը, ով կատարել է հետևյալ գրառումը:

Մենակ անկեղծ,եթե պատերազմը հաղթեինք ու անգամ ավելի շատ զոհերի գնով,էլի նույն պատճառաբանությամբ դեմ էիք լինելու՞ անկախության 30 ամյակը նշելուն…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ