Քոչարյանի 4 խոշոր գրասենյակների տասնյակ աշխատակիցներ տհաճ փաստի առաջ են կանգնել

Օրերս Ռոբերտ Քոչարյանի 4 խոշոր գրասենյակների տասնյակ աշխատակիցներ տհաճ փաստի առաջ են կանգնել։

Civic.am-ի տեղեկություններով՝ բանն այն է, որ «Պիացցա գրանդե», Բյուզանդի 1/3, Քոչարի 3 և Արմեն Թավադյանի գլխավորած Պարոնյան փողոցի նորակառույցներում գտնվող Քոչարյանի տարբեր գրասենյակների և բիզնեսների տասնյակ աշխատակիցներ տարիներ շարունակ գրանցված չեն եղել։

Վերջին շրջանում նրանց ասվել էր, թե սեպտեմբերին պետք է օրինական գրանցվեն և ՀՀ այլ քաղաքացիների պես օգտվեն իրենց աշխատանքային իրավունքներից, սակայն նախօրեին նրանց հայտնել են, որ գրանցվելու են միայն հավատարիմ, հանրահավաքներում ու ընտրությունների ժամանակ «վիզ դրած» աշխատակիցները, իսկ մնացածին տեղյակ կպահեն՝ ըստ անհրաժեշտության։

Աշխատակիցներին զգուշացվել է՝ չբողոքել ու չբարձրաձայնել այդ մասին, քանի որ աշխատավարձը մշտապես ստացել են կանխիկ եղանակով, հետևաբար հարկայինը չի կարող ապացուցել նրանց իրավունքների ոտնահարման փաստը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •