Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց են հայտնաբերվել

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք:

Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ