«Հայփոստ»-ը ժամանակավորապես չի վճարի կանխիկ եղանակով կենսաթոշակն ու երեխայի խնամքի նպաստը

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ