Կորոնավիրուսի «Միու» շտամը նոր ռիսկեր է ստեղծում

Կորոնավիրուսի նոր` «Միու» շտամի տարածումը, բնականաբար, նոր ռիսկեր է ստեղծում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, այս փուլում դժվար է սահմանել, թե որքան արագ է լինելու այս շտամի տարածումը, հայտնում է Aliq.ge-ն։

Գաբունիայի խոսքով, «Միու» շտամը դեռևս առողջության համաշխարհային կազմակերպության ու, հետևաբար, նաև Վրաստանի ուսումնասիրության փուլում է:

«Դեռևս պարզ չէ «դելտա» շտամի համեմատ ինչպիսի ռիսկեր կարող են լինել: Միակ բանը, որ վստահաբար հնարավոր է ասել` այն է, որ «Միու», ինչպես նաև այլ շտամների դեմ պետք է պատվաստվել:

Որքան արագ տեղի կունենա բնակչության մեծամասնության պատվաստումը առանձին երկրներում, թե գլոբալ կերպով, այնքան արագ կհաջողվի փրկվել: Կա կարծիք, որ բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են, գլխավորն արագ պատվաստվելն է»,- հայտարարել է փոխնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ