Ալեն Սիմոնյանը Շվեդիայի Ռիկսդագի խոսնակին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:

«Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ հետաքրքիր զրույց ունեցանք: Փաստեցի, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարևորում է նաև երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջև աշխատանքային կապերը:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձևաչափում Շվեդիայի հետ փոխգործակցության մասին՝ արժևորեցի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկումը: Այդ հարցում մեր երկիրն ապավինում է բարեկամ Շվեդիայի աջակցությանը: Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ