Ֆրանսիացի հայտնի դերասանը գիտի՝ ինչպես ստեղծել տրամադրություն ու ֆրանսիական շունչ տարածել:
Նա խոսեց ֆրանսերեն, բայց հիշեց ընկերներից սովորած հայկական ազգանուններն ու հայերեն ողջույնը՝ «Բարև Հայաստան», չմոռացավ հաճոյախոսել հայուհիներին, Հայաստանին մաղթել սեր ու շեշտել, որ Երևան գալ շատ էր ցանկանում:
Լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց, որ այստեղ առաջին անգամ է՝ բացահայտելու է Հայաստանն ու տեղի մշակույթը։ Ասում է՝ հայազգի շատ ընկերներ ունի, մեր երկրի մասին գիտի այն, ինչ նրանք են պատմել են:
Նրա խոսքով՝ Հայաստանը Շարլ Ազնավուրի երկիրն է։ Նասերիին շատերն ասոցացնում են արագության հետ՝ հիշելով «Տաքսի» ֆիլմաշարում իր կերպարը։
Պարզվում է՝ դերասանը գրեթե չի գերազանցում արագությունը, այնպես որ, Հայաստանի երթևեկությունը նրա այցի առթիվ չի խաթարվի։)