Բնակարանների գները բարձրացել են բոլոր վարչական շրջաններում

Մեր հանրապետությունում բնակարանների գները դարձյալ բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ընդ որում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: Ավելին, մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն էլ ավելի է թանկանալու:

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին հունիսի համեմատ կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 3100 դրամով. այն գերազանցում է 1250 դոլարը: Եթե հունիսին Փոքր Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը հունիսին կազմել է 622 հազար դրամ, իսկ հուլիսին այն դարձել է 625 հազար 100 դրամ:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 4800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 1200 դրամով: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2100 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում հուլիսին հունիսի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է՝ 1600 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում հուլիսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 323 հազար 500 դրամով, Ավանում` 294 հազար 200 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում` 292 հազար 500 դրամով, Նոր-Նորքում` 301 հազար 500 դրամով: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հունիսին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 178 հազար դրամ, իսկ հուլիսին 178 հազար 300 դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ