Պուտինը երեկ մահացած նախարար Եվեգենի Զինիչևին հետմահու հերոսի կոչում է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանք

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ