Աֆղանստանում արգելվել են բողոքի ակցիաները

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումն արգելել է երկրում բողոքի ակցիաների անցկացումը:

Այս մասին հայտնել է Afganistan Times թերթը:

Թերթի տեղեկություններով՝ կարգադրությունը կգործի այնքան ժամանակ. քանի դեռ թալիբների կառավարությունը չի հաստատել համապատասխան օրենքները:

Ուշագրավ է, որ թերթը հրաժարվել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ