Ընդամենը 1 տարում Ադրբեջանը մոտ 10 ենթակառուցվածքային ծրագիր է իրականացրել Արցախում, իսկ ի՞նչ արեցինք մենք 30 տարում

Օրեր առաջ ժամանակավորապես օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) նոր օդանավակայանում վայրէջք կատարեց ադրբեջանական առաջին ինքնաթիռը։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ իր գրավսծ տարածքներում Ադրբեջանը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում իրականցրել է 10-ից ոչ պակաս ենթակառուցվածքային նախագիծ։ Ճանապարհ դեպի Շուշի, թունելներ Հադրութի, Մռավի լեռնաշղթայի միջով, օդանավակայան Ֆիզուլիում և այլն։

Այն դեպքում, երբ առաջին Արցախյան պատերազմից հետո 30 տարվա ընթացքում հայկական կողմի իրականացրած լուրջ ենթակառուցվածքային նախագծերից միայն մեկն է գալիս հիշողության մեջ՝ ճանապարհ Քարվաճառի միջով և այն էլ շնորհիվ Համահայկական հիմնադրամի և Աստված գիտի, թե ինչ քանակի կոռուպցիայով։

Արցախյան առաջին պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ առաջին կեղծված ընտրությունների հեղինակը և սկիզբ դրեց այդ պրակտիկային, որը հետագայում կատարելագործեցին Քոչարյանն ու Սարգսյանը։

Ինչո՞ւ է դեռ ազատության մեջ Քոչարյանը, ով իշխել է համաշխարհային տնտեսության և փողերի հոսքի նման առաջընթացի ժամանակ, երբ կարող էր իրականացնել բազմաթիվ ծրագրեր։ Բայց նա նախընտրեց կառավարել որպես նարցիս՝ իրեն իշխան ներկայացնելով, գողանալով և սպանելով, իսկ հիմա իր նմանների կույտի հետ փրկարար է ձևանում։

Կամ ինչո՞ւ է դեռ ազատության մեջ Սարգսյանը, ում ընտանիքը կոռուպցիան և հովանավորչությունը Հայաստանում հասցրել է կատարելագործման և նրանց կառավարման արդյունքը բացարձակ ապաշնորհ Փաշինյանի իշխանության գալն էր։ Ինչո՞ւ են այս մարդիկ ողջ կամ ազատության մեջ։ Ինչո՞ւ նրանց կատարած հսկայական հանցագործությունների պատճառով մենք պետք է հողեր և մեր որդիներին կորցնենք, իսկ նրանք պետք է քայլեն երկրի վրա։

2020 թվականի պատերազմի ծանր պարտությունից մենք նորից ոտքի կկանգնենք, բայց երկիրն աղետալի պարտության դուռը հասցրածները պետք է ստանան իրենց հասանելիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ