Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել

Արարատի մարզի Արևաբույր համայնքում մանկապարտեզ է բացվել: Երկար տարիներ նախակրթարան ունենալը համայնքի բնակիչների համար երազանք է եղել:

Մարզպետարանը հայտնում է, որ կրթoջախի բացման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Վերջինս համայնքի ղեկավարի հետ շրջել է նորաբաց մանկապարտեզի շենքում, ծանոթացել պայմաններին:

Մանկապարտեզն ամբողջովին կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով: Մանկապարտեզ կայցելի համայնքից 34 երեխա: Նախքան այս, փոքրիկները հաճախել են հարակից համայնքների մանկապարտեզներ:

Ծրագրի իրականացման համար մարզպետարանը հատկացրել է շուրջ 4 միլիոն ՀՀ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ